Առակ ընկերության մասին

Շատ հեռու երկրներում մի խումբ կար։ Այդ խմբում կար 5 հոգի

Կոկո՝ խելացի, բարի և համեստ, մի փոքր վախկոտ աղջիկ էր։

Մոկա՝ նա Կոկոյի զույգ քույրիկն էր, նա Կոկոյի հակապատկերն էր, չարաճիճի, դասերը չէր սովորում, բայց շատ հոգատար էր իր ընկերների նկատմամբ։

Ալյա՝ նա շատ, շատ էր գիրք կարդում, շատ խելացի էր, շատ անվախ, ակտիվ և սիրում էր ճամբորդել։

Պանե՝ շատ խելացի, շատախոս, անընդհատ շտապող, վազվզող փոքր աղջիկ էր։

և վերջապես ես՝ Օպան, ով պատմում է այս պատմությունը։

Ալյայի առաջարկությամբ որոշեցինք գնանք սև կղզի։ Սև կղզին չիմացողների համար ասեմ, որ սև կղզում միայն սև գույնը կա՝ սև ծով սև ամպեր և այլն։ Այդ կղզում շատ շոգ է։ Մենք մտածել էինք, որ կգնանք լողալու և հավես ծովափի օր կանցկանցնենք։ Նավով գնալու Էինք և նավով հետ էինք գալու, բայց մենք չհասցրեցինք վերջին նավը նստել և մնացինք կղզում։ Կոկոն սկսեց վախենալ <<մենք ինչ՞ ենք անելու, տուն, տանիք, ուտելիք չունենք>>։ Բոլորս լարված էինք։ Ալյան մեզ ասաց․— <<մի լարվեք, ես հիմա մեր վրանը կպատրաստեմ>>։

<<Վրա՞ն>> հարցրի ես։ Մյուսներն Էլ Էին զարմացել։

<<Այո վրան, ես միշտ հետս վրան ունեմ>>,— ասաց Ալյան։

Այդ լարված պահին մի քիչ ծիծաղեցինք։

Ալյան վրանը պատրաստեց, իսկ Մոկոն և Կոկոն գնացին մաքուր ջուր և ուտելիք փնտրելու։

<<Բախտներս չբերեց>> ասացին Մոկոն ևԿոկոն, ես և Պանեն մնացել էինք Ալյային օգնենք։

<<Ինչի համար>> ասաց Պանեն։
<<Ուտելիքի համար>> ասացին Մոկոն և Կոկոն։

<<Ես արդեն այդ հարցը լուծել եմ>> ասաց Պանեն։

Իր պայուսակից հանեց մի մեծ աման՝ մեջը լիքը ուտելիք։
<<Բա ջրի հա՞րցը> ասաց Ալյան

Պանեն մի մեծ տուփ հանեց, մեջը լիքը ջրով շշեր։

<Ոնց էսքան բան բերեցիր> ասացի ես

<Դա ել իմ գաղտնիքն է> ասաց Պանեն

<Կրակ վառենք, մարշմելո ունեմ> ասաց Պանեն

<ԱՅՈՈՈ> գոռացինք բոլորով։

Կրակը վառեցինք, մեր ուտելիքները կերանք և քնեցինք։

<Առավոտ է> ասաց Պանեն։

<Նավը տեսնեում եմ, արագացրեք> ասաց Ալյան ։

ես շատ շնորհակալ եմ իմ ընկերներին եթե Ալյան չասեր վրանի մավին կամ մենակ ինքը օգտագործեր, Պանեն ջուրը և ուտելիքը չիկիսեր , չեմ ուզում պատկերացնել ինչ կլիներ։

Արագ հավաքվեցինք և վերադարձանք տուն։

Այս առակից ին՞չ սովորել։ Սովորեք կիսվել, սովորեք հոգատար լինել, ամենակարևորը՝ սովորեք ամենամութ պահին համ Ձեր համ Ձեր կողքիների տրամադրությունը բարձր պահել։

Իմ երկրագործական ամառը

Ես ամառային արձակուրդի ընթացքում օգնել եմ իմ հարևանին, որպեսզի իրականացնի բերքահավաք։  Հավաքել ենք ծիրան, գիլաս, դամբուլ, ելակ։

Ես նույնպես օգնել եմ հայրիկիս խնամի մեր այգին։ Մենք մեր ծառից ունեինք 4 հատ խնձոր բայց իմ շները կերան, ես օգնեցի  հայրիկիս խնամել մեր այգին, ծառերին պարարտանյութը լցրեցինք, հայրիկիս օգնեցի խոտեր կտրի։

Ես  գնացի Մոնտենեգրո, ես այնտեղ զբոսնել եմ   Կոտոր և Բուդվա քաղաքներ և Ջազ կղզին  ։

Կոտորում լիքը պալատներ կան շատ հավես տեղ էր։

Ջազը փոքր կղզի է շատ քարեր կան և մեծ ժայռեր կան։

Բուդվայթում կա հնադարյան քաղաք պալատի նման, նեղ փողոցներ և եկեղեցի կար, Բուդվայում կարող էք տեսնել եկեղեցու զանգերը գետնի արդեն չեն օգտագործվում

Մոնտենեգրոն շատ փոքր երկիր է այնտեղ միշտ տաք է, ես Կայակ վարեցի շատ հավես էր։