Մեքենաշինություն և Մետաղաձուլություն

  • Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Շատ կարևոր է, քանի որ բոլոր փոխադրամիջոցները կազված են տարբեր տեսակներ մետաղներից, որոնք մետաղաձուլության արդյունքն են: Եթե չլինեն փոխադրամիջոցներ՝ նավեր, տրանսպորտներ, մեքենաներ մարդկանց կյանքը ավելի դժվար կդառնա

  • Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաշինության և մետաղաձուլության միջև փոխադարձ կապն այն է, որ տարբեր փախդրամիջոցներ սարքում են, պատրաստում են մետաղների շնորհիվ, իսկ այ մետաղները արդեն մետաղաձուլության արդյունքն են:

  • Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
  • Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
  • Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

Դասի հղումը

1 Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:


2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

Արգենտինա – Քրիստոնեություն
Իսրայել – Քրիստոնեություն
Ճապոնիա – Բուդդայականություն
Չինաստան – Բուդդայականություն
Ռուսաստան – Քրիստոնեություն
Ֆրանսիա – Քրիստոնեություն
Կանադա – Քրիստոնեություն
ԱՄՆ – Քրիստոնեություն
Իրան – Մահմեդականություն
Սաուդյան Արաբիա – Մահմեդականություն
Ալժիր – Մահմեդականություն
Նիգեր – Քրիստոնեություն
Վիետնամ – Բուդդայականություն
Նիդերլանդներ – Քրիստոնեություն
Կազախստան – Մահմեդականություն
Ուկրաինա – Քրիստոնեություն
Թուրքիա – Մահմեդականություն
Ուրուգվայ – Քրիստոնեություն
Վրաստան – Քրիստոնեություն
Բրազիլիա – Քրիստոնեություն
Ավստրալիա – Քրիստոնեություն
Մոնղոլիա – Բուդդայականություն
Հունաստան – Քրիստոնեություն
Լեհանստան – Քրիստոնեություն
Հս. Կորեա – Բուդդայականություն
Հայաստան – Քրիստոնեություն


3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Բազմազգ-մուք վարդագույն
Միազգ- վարդագույն

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:
    պատճառներն են` տեխնոլոգիան, բժշկության զարգացումը, և այլն:

2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
Որպեսզի հաշվել, տնտեսական, գյուղատնտեսական և այլ ապրանքների, քանակը և հավասար տեղաբաշխել։

3. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Չզարգացած երկրներում չկան ատոմակայաններ, գործարաններ, և մարդիկ կարող են շնչել մաքուր օդ, այլ ոչ թե վնասակար ծուխ։ Զարգացած երկրներում ատոմակայանները շատ են , և այդ պատճառով մարդիկ չեն ուզում ապրել զարգացած, բայց վնասակար երկրում։

Բնակչության վերարտադրություն

1 Բնակչության վերարտադրության վրա որ գործոններն են ազդում և ինչպես:

Բնակչության վերարտադրության վրա ազդում են բնական-
կենսաբանական, տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները:

2. Ուրվագծային քարտեզի վրա նշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության առաջին տիպն է

3 Ուրվագծային քարտեզի վրանշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության երկրորդ տիպն Է

Նշած երկրները առանձնացրեք ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի

առաջին տիպ-Ֆրանսիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Կանադա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Մալթա, Ինդոնեզիա, Հունաստան

երկրորդ տիպ-Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Արգենտինա, Սիրիա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, Ալժիր, Քենիա, Կամերուն, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Եմեն

Բնական պայմաններ և բնական ռեսուրսներ

  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև: 
    Տարբերությունն այն է, որ բնական ռեսուրսները այն է ինչ, երբ մարդիկ են ստեղծում բնության համար, իսկ բնական պայմանները, երբ բնությունն է ստեղծում մարդու համար։
  2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
    Իմ կարծիքով այո։ Օրինակ՝ Եթե մեկը գնացել անտառ, որպեսզի մի փոքր հանգստանա մաքուր օդ շնչի բնականաբար նա ցանկանալու է ուտել և բերել է իր հետ ձուկ նրան պետք է կրակ իսկ կրակ վառելու համար անրաժեշտ է փայտ, որը վերձված է բնությունից։
  3. Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
    Սպառվող չվերականգնվող ռեսուրս- նավթ, մետաղ, պղինձ, հանքաքար, ոսկի:
    Սպառվող վերականգնվող ռեսուրս-ջուր, անտառ, կենդանական ռեսուրսներ, ծառ, ծաղիկ:
  4. Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով: 
    Փայտ, հող, գազ, նավթ, բամբակ։

Հասարակական աշխարհագրություն

Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ու բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից:
Այսպես օրինակեթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը XVIII դարից սկսած անվանվում է
տնտեսական1
աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ
և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը: Պատկերավոր ասածտնտեսագիտությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կազմակերպել տնտեսական գործունեությունը, որ դրա շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ), իսկ տնտեսական աշխարհագրությունը թե ո՞ր տարածքներում տեղաբաշխել տնտեսական օբյեկտները (օրինակգործարանները, գյուղատնտեսական տնկատափերը), որ այդ տեղաբաշխման շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ): XX դարում վերոնշյալ հարցերից բացի տնտեսական աշխարհագրության առջև ծառացան նոր և ավելի բարդ խնդիրներ: Նախկինում տնտեսական աշխարհագրության ուշադրության կենտրոնում էին բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տեղաբաշխման հարցերը, իսկ նոր ժամանակներում տնտեսական աշխարհագրությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև մարդու գործունեության նոր ձևերի գիտության, հանգստի
կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական
այլ հարցերի ուսումնասիրության վրա:
Այսպիսով` տնտեսական աշխարհագրությունն, ըստ էության, սկսեց ուսումնասիրել ոչ
միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Այդ պատճառով
էլ տնտեսական աշխարհագրությունը վերանվանվեց տնտեսական և սոցիալական, սոցիալտնտեսական կամ էլ հասարակական աշխարհագրություն:
Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև
էկոլոգիական հիմնահարցը, որը հետևանք է բնության վրա հասարակական ներգործության
մասշտաբի մեծացման, չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման (պարպման) ու
բնական միջավայրի քայքայման:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը
    Ամենասկզբում եղել է մեկ գիտություն. գիտություն բնության մասին: 16-17 դարերից մայր գիտությունից տրոհվել են կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան և աշխարհագրությունը: Այնուհետև Աշխարհագրություն ընդհանուր գիտությունից առանձնացել են ֆիզիկական աշխարհագրությունը (երկրագիտությունը) և սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը, որը ի սկզբանե անվանվել է տնտեսական աշխարհագրություն:
  2. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 
    ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով:
    բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապագնահատել, այսինքն որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել:
    գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակՍևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին:
  3. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 
    Բնական գիտություն – բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, էկոլոգիա, բուսաբանություն, կենդանաբանություն, աշխարհագրություն:
    Հասարակական գիտություն – տնտեսագիտություն, աշխարհագրություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, ժողովրդագրություն, պատմություն: