իմ գրադարանը

Բարև ձեզ։ Ես այսօր կպատմեմ իմ նոր տարվա արձակուրդի և կարդացածս պատմվածքի մասին։ Ես իմ արձակուրդի օրերը շատ լավ անցկացրեցի։ Մայրիկիս հետ պատրաստեցինք ամանորյա ուտեստներ և թխվացքներ։ Ես կարդացի Սուրբ Ծնունդի օրվա առավոտ պատմվածքը։

Պատմվածքը մի մարդու մասին է, որն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը չորսին և այդ սովորությունը գալիս է նրա մանկությունից, երբ ամեն օր օգնում էր հորը կովերին կթելու գործում։ Սուրբ Ծնունդի նախօրեին տղան լսում է մոր ու հոր զրույցը և հասկանում, որ նրանք իրեն շատ են սիրում և չեն ցանկանում առավոտ շուտ արթնացնել, սակայն ստիպված են դա անել, քանի որ իր օգնության կարիքն ունեն։ Սուրբ Ծննդյան գիշերը տղան ինքն է արթնանում, գնում գոմ, կթում կովերին անակնկալ անելով հորը։ Հայրը շատ է ուրախանում, իսկ տղան շատ է հպարտանում, որ կարողացել է օգնել հորը։ Այդ Ծննդյան օրը դառնում է շատ հիշարժան նրանց ընտանիքում։ Պատմվածքն այն մասին է, թե ինչքան կարևոր է սիրելու ունակությունը, իսկ սերը ծնվում է սիրուց։ Պատմվածքի վերջում հերոսը սիրո նամակ է սկսում գրել իր սիրելի կնոջը։

Պատմվածքն ինձ շատ դուր եկավ, դուք էլ անպայման կարդացեք

իմ գրադարանը

Երկու արաբների պատմությունը

  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Վիլյամ Սարոյան՝ ամերիկահայ գրող։ Ծնվել է 1908թ, օգոստոսի 31-ին  ԱՄՆ -ինԿալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում՝ ` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Մահացել է  1981թ․ մայիսի18-ին։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ Վիլյամ Սարոյանը գրել է Մարդկային կատակերգություն, Իմ անունը Արամ է, Իմ սիրտը լեռներում է, Թոմ Թրեյսիի վագրը, Առաջին օրը դպրոցում և շատ ուրիշ ստեղծագործություններ։

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսները հեղինակի քեռին էր որը պատմում էր ապուշ և խելացի արաբների պատմությւունը։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Սովորեցի, որ պետք չէ առանց արջին սպանելու մորթին վաճառել։

Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Ինձ դուր եկավ պատմվածքը, ես իմ ընկերներին կասեի, որ այս պատմվածքը պատմում է խելացիները իրենց խելքով չեն պարծենում, բայց հիմարներն իրենց այնքան են գովում, իբր իրենք շատ խելացի են։