Մայրենի

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր

՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ: Ձյուն-ձնոտ Հեքրաթ-հեքիաթային Թիվ-թվական Բժիշկ-բժշկական 2.Մեկ բառով գրիր

. Քար ունեցող-քարոտ Կեղտ ունեցող-կեղտոտ Մուր ունեցող-մրոտ Յուղ ունեցող-յուղոտ Ժանգ ունեցող-ժանգոտ Փուշ ունեցող-փշոտ Ցեխ ունեցող-ցեխոտ

-ական- դասական, կենտրոնական, թվական -արան- դասարան, բնակարան, տնկարան -ավոր- գունավոր, ածանցավոր, լուսավոր -անոց- հինգանոց, ամառանոց, գազանանոց -իկ- փոքրիկ, ջրիկ, տոհմիկ -ակ-տնակ, օղակ, կոհակ 4.Հետևյալ

նախածանցներով կազմիր նոր բառեր: ան- անբան, անտուն, անասուն վեր- վերադարձ, վերամշակել, վերնահարկ գեր- գերագույն, գերադրական, գերակա ընդ-ընդեղեն, ընդհանուր, ընդամենը, 5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները: Ածանց ունեցող

գոյականներ Գրք-ային, ան-գլուխ, մս-ոտ, յուղ-ոտ, ան-բախտ, գլխ-ավոր, ան-մարմին: Վերջավորություն ունեցող գոյականներ գրքից, մեքենայով, քաղաքից, մսից, քաղաքային, բախտից, գլխով, մարմնին:

12 փետերվատ մայրենի

Մսրա Մելիք —   Ամբողջ Սասունը, բոլոր հայերը, Անց պիտի կենան իմ թըրի տակով, Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ, Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։ Ամբողջ Սասունն անցավ թրիս տակով, Մենակ Դավիթը, ինչ արին-չարին, Մոտ չեկավ երբեք իմ հատու թըրին։ Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն, Թափ տըվավ, մարդկանց գցեց դես ու դեն, Փոքրիկ ճկույթը մի քարի առավ, Ապառաժ քարից կըրակ դուրս թռավ։ Պետք է սպանեմ ես էդ Դավիթին, Թե որ իմ գլխին փորձանք գա մի օր Էս օրը վկա, սրանից կգա։

10 փետրվար մայրենի

Սասունում 40 տարի իշխում էր Առյուծ Մհերը: Առյուծ Մհերը սկսեց մտածել մահվան մասին և տխրել, որ ժառանգ չուներ: Հայտնվեց Հրեշտակը և նրան ասաց, որ ժառանգ կունենա, սակայն նույն օրը կմահանան ինքը և իր կինը: Ծնվեց Մհերի որդին, որին նա Դավիթ անվանեց ու Մհերը մահացավ: Դավիթը մեծացավ հորեղբոր՝ Ձենով Օհանի ընտանիքում: Ձենով Օհանը Դավթին դարձրեց գառնարած: Դավիթը բռնեց բազմաթիվ կենդանիներ ու գառների հետ բերեց քաղաք:

Մայրենի փետրվարի 9

— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։

Հուր հրեղեն հրեշտակը հայտնվեց ու ինձ փոխանցեց Աստծո պատգամը: Զավակ կունենամ, կատարվեց երազանքս, իսկ ժառանգ  ունենալուց հետո կարող եմ հանգիստ մահանալ:

Մայրենի փետրվար-8

1-ին հատված

Որտեղ էր իշխում Առյուծ Մհերը:

2-րդ հատված

Որքան ժամանակ էր Սասունում իշխում Առյուծ Մհերը:

Ինչու էր տխրել Սասունի իշխանը:

3-րդ հատված

Ին՞չ անուն տվեց Առյուծ Մհերը իր զավակին:

Ում ավանդեց իր երկիրն ու որդուն Առյուծ Մհերը մահվանից առաջ:

Ով՞ էր Ձենով Օհանը:

4-րդ հատված

Որտե՞ղ է Մսրը:

Ով էր Մսրա Մելիքը:

Ինչու՞ Մսրա Մելիքը հարձակվեց Սասունի վրա:

Ինչու՞ էր նա ցանկանում բոլորին անց կացնել իր թրի տակով

Փետրվարի 4-5

Փետրվարի 4-5
Գործնական քերականություն
Բառագիտություն
Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
Ան+ամոթ,
Ամպ+ոտ,
Քար+ոտ,
Օդ+ային,
Դժ+գոհ,
Հեռ+ավոր,
Բար+ություն,
Գր+ավոր,
Ան+որոշ,
Տ+հաճ:
2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց, ամառային- ամառ
ջերմություն, ջերմանավ- ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար
3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝
Քար-քարոտ, քարքարոտ, քարեղեն, քարանալ
Հող-հողոտ, հողաշեն,
Դաս-դասարան, դասվար, դասղեկ, դասատու
Տուն-տնական, տնվոր, տանտեր,
Երկար-երկարություն, ամենաերկար, երկարաոտ
Հերոս-հերոսություն, հերոսաբար, հերոսական
Սխալ-անսխալ, սխալվել
4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝
Ավոր- բանավոր, գրավոր,
Ուրդ—ողովուրդ,
Որդ-լողորդ, վազորդ,
Ական-բնական, դասական,
Արան-դասարան, հանդերձարան,
Անք-տքնանք
Ավուն-դեղնավուն, կարմրավուն:
5.Գրիր մեկ բառով՝
մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Հովհաննես Թումանյանն իր երեխաների անունները վերցրել է պատմական գրքերից: Սեդա անունը 19-րդ դարի իշխանուհու անուն է: Նրա երեխաների անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. Հովհաննես Թումանյանը Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Նա շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում.

«Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»:

Երբ ասում էին՝ ոչինչ, բացականչում էր.

«Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:


Թումանյանը շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի: