Homework: Colors and Translation

Հետևյալ հայերեն նախադասությունները թարգմանել անգլերեն.

  • Ի՞նչ է սա։- Սա գնդակ է

What is this? This is a ball.

  • Ի՞նչ է սա։- Սա կապույտ գնդակ է։

What is this? This is a blue ball.

  • Ի՞նչ է սա։- Սա տիկնիկ է։

What is this? This is a doll.

  • Ի՞նչ է սա։-Սա կարմիր գրիչ է։

What is this? This is a red pen.

  • Ի՞նչ է սա։- Սա կապույտ գրիչ է։

What is this? This is a blue pen.

  • Ի՞նչ է սա։-Սա կանաչ փուչիկ է։

What is this? This is a green balloon.

  • Ի՞նչ է սա։-Սա գլխարկ է։

What is this? This is a hat.

  • Ի՞նչ է սա։- Սա շագանակագույն գլխարկ է։

What is this? This is a brown hat.

  • Ի՞նչ է սա։- Սա սև կատու է։

What is this? This is a black cat.

  • Ի՞նչ է սա։- Սա մոխրագույն կատու է։

What is this? This is a grey cat.

  • Ի՞նչ է սա։-Սա ժամացույց է։

What is this? This is a watch.

  • Ի՞նչ է սա։- Սա դեղին կիտրոն  է։

What is this? This is a yellow lemon.

  • Ի՞նչ է սա։-Սա կանաչ գորտ է։

What is this? This is a green frog.

  • Ի՞նչ է սա։- Սա օդապարիկ է։

What is this? This is a kite.

  • Ի՞նչ է սա։-Սա աստղ է։

What is this? This is a star.

  • Ի՞նչ է սա։- Սա մանուշակագույն տուփ է։

What is this? This is a purple box.

  • Ի՞նչ է սա։- Սա վարդագույն գնացք է։

What is this? This is a pink train.

Գնում ենք Թեժառույք

Իմ սպասելիքները

Մենք պատրաստվում ենք այցելել Թեժառույքի վանական համալիր։ Առաջին անգամ մենք մեր դասարանի ընկերներով գնալու ենք արշավի, տեսնելու ենք Հրազդան, Մարմարիկ և Մեղրաձոր գետերը, հնադարյան վանական համալիրը և մատուռը։  Ես շատ եմ ցանկանում ճանաչել իմ հայրենիքը, նրա բոլոր մասերը և մեր այցելությունը Թեժառույք իմ հայրենաճանաչության սկիզբն է։ Մեր արշավախմբում ես ընդգրկվել եմ խոհարարական խմբում ու պատրաստվում եմ դրսևորել ուտելիքներ պատրաստելու իմ ունակությունները հույս ունենալով, որ ընկերներս կհավանեն։ Ես չեմ վախենում վաղվա հնարավոր անձրևից, քանի որ մեր ուսուցիչ ընկեր Արմինեի հորաքրոջ տունը գտնվում է շատ մոտ և կարող ենք պատսպարվել այնտեղ։ Ուզում եմ շուտ քնել, որ առավոտը շուտ բացվի և սկսենք մեր արշավը։

Տառ և հնչյուն (առաջադրանք)

Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա նշված բառերում։

  • արկղ- 4տ և 5հ
  • ոզնի- 4տ և 5հ
  • շրջել- 5տ և 5հ
  • դպրոց- 5տ և 5հ
  • մրմռալ- 6տ և 7հ
  • որս- 3տ և 4հ
  • որոշել- 6տ և 7հ
  • ելակ- 4տ և 5հ
  • խրճիթ- 5տ և 5հ
  • երամ- 4տ և 5հ
  • մոտենալ- 7տ և 7հ
  • սխալ- 4տ և 5հ
  • գրել- 4տ և 4հ
  • որոգայթ- 7տ և 8հ
  • կտրել- 5տ և 5հ
  • անորակ-6տ և 6հ

Մուկն ու ձուն (Ստեփան Զորյան)

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ  թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ:     Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:
Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով,  տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր:  Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց:
Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի  հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ


1 Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Մառան- գետնափոր տեղ՝  նկուղ, զանազան կարգի մթերքներ պահելու համար 
​շեմ — շեմք։​​​

2 Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի:​​


3 Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Ձուն օգնություն էր կանչում, հասեեեք, օգնեեեք, փրկեեեք, տանում են, տանում են ուտեն։​​


4 Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

Մկներն ուրախ ուրախ երգում էին, այսօր տոն է քեֆ ենք անելու, ձու ենք ուտելու​​​​: ​​​​

5 Ինչպե՞ս է կոչվում.
* բառերի մառանը

Բառերի մառանը կոչվում է բառարան
* գրքերի մառանը

Գրքերի մառանը կոչվում է գրադարան
* նկարների մառանը

Նկարների մառանը կոչվում է պատկերասրահ


9 Շարունակի՛ր.

Գիտելիքների մառանը կոչվում է հանրագիտարան

Հագուստների մառանը կոչվում է հանդերձարան​

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

անփույթ- անզգույշ, անտարբեր
հարդ-հացահատիկի մարած ցողուն, անասնակեր
կեղև-որոշ պտուղների, ձվի պատյան

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Բանաստեղծությունը փոքրիկ թռչունի մասին է, որն ուզում է իմանալ ինչ է աշխարհը։

  • Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

  • Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասի

Աշխարհը մեր մոլորակն է, կան սարեր, ձորեր, գետեր,ծովեր ու օվկիանոսներ։ Կան մարդիկ, ծառեր, անտառներ ու դաշտեր, ենդանիներ ու թռչուններ, որոնք ապրում են միասին։

  • Թռչունին նամակ գրիր:


Բարև ծիտո, աշխարհն այնքան մեծ է ու գեղեցիկ, այնքան բան կա տեսնելու ու սովորելու, ինչ լավ է որ դու կարողանում ես թռչել ու վերևից նայել աշխարհին։

Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
Բանաստեղծության տղան անհանգիստ էր, ձգտում էր փոփոխությունների, նրա մայրը բարի էր և շատ էր սիրում իր տղային

2. Ի՞նչ երազանք ուներ տղան:
Տղան երազում էր գտնել աշխարհի ամենալավ տունը և այնտեղ տանել իր մայրիկին։

3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
Տղան ապրում էր գետի եզերքի ծառերի տակ գտնվող մի հին ու գորշ խրճիթում։

4. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Իմ տունը

О себе

Я Анна Восканян. Мне семь лет. Я учусь в школе имени Мхитара Себастаци. Я люблю математику и иностранные языки-русский и английский. Я очень люблю животных. У нас дома живут черепаха, ящерицы Геконы и собаки-волкодав Тобуш и кокер-спаниель Чамич.

Ամառային արձակուրդս

Ամառային արձակուրդի ընթացքում ես ավելի լավ լողալ սովորեցի, արդեն կարողանում եմ սուզվել երկու մետրից ավելի։

Սովորեցի նաև լողի մի քանի ձևեր՝ կրոլ և բրաս։

Ամռան իմ ամենամեծ անակնկալն այն էր, որ մեզ միացավ մեր երկրորդ շնիկը՝ հայկական գամփռ Տոբուշը։

Տոբուշը դեռ փոքր է՝ վեց ամսական, բայց արդեն հսկա է։ Նա լրիվ սպիտակ է, մեծ  թաթերով և սուր ատամներով։ Շատ է սիրում ուտել և արագ մեծանում է։ Տոբուշը սիրում է խաղալ մեր կոկեր-սպանիել Չամիչի ու իմ հետ։​

Տոբուշը սիրում է խաղալ մեր կոկեր-սպանիել Չամիչի ու իմ հետ։