Մուկն ու ձուն (Ստեփան Զորյան)

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ  թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ:     Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:
Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով,  տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր:  Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց:
Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի  հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ


1 Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Մառան- գետնափոր տեղ՝  նկուղ, զանազան կարգի մթերքներ պահելու համար 
​շեմ — շեմք։​​​

2 Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի:​​


3 Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Ձուն օգնություն էր կանչում, հասեեեք, օգնեեեք, փրկեեեք, տանում են, տանում են ուտեն։​​


4 Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

Մկներն ուրախ ուրախ երգում էին, այսօր տոն է քեֆ ենք անելու, ձու ենք ուտելու​​​​: ​​​​

5 Ինչպե՞ս է կոչվում.
* բառերի մառանը

Բառերի մառանը կոչվում է բառարան
* գրքերի մառանը

Գրքերի մառանը կոչվում է գրադարան
* նկարների մառանը

Նկարների մառանը կոչվում է պատկերասրահ


9 Շարունակի՛ր.

Գիտելիքների մառանը կոչվում է հանրագիտարան

Հագուստների մառանը կոչվում է հանդերձարան​