Մայրենի

Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:


Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:
Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:
Քնած առյուծի վրայով մի մուկ /սլացավ, վազեց/:
Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:


2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։
3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Թողնել մեկնաբանություն