Շոկոլադե ճանապարհ

Երևանում ապրում էին հինգ ընկեր՝ Լեոն, Աննան, Ալեքսը, Եվան և Լուիզան։ Մի օր նրանք գնացին անտառ։ Անտառում նրանք նկատեցին մի ճանապարհ։ Լուիզայի ոտքը դիպավ մի քարի և նա ընկավ։ Ընկնելով նա շոկոլադի հոտ զգաց։ Նա ընկերներին ասաց, որ ճանապարհը շոկոլադից է պատրաստված։ Ընկերները սկզբում չհավատացին, բայց շուտով առան շոկոլադի հոտը և սկսեցին լիզել ճանապարհը։ Ճանապարհի վերջում նրանք զգացին կաթնային շոկոլադի հոտը և գնացին այդ ուղղությամբ։ նրանք տեսան կաթնային շոկոլադից պատրաստված դուռ։ Նրանք տեսան շոկոլադե քաղաքը։ Ընկերները զբոսնեցին քաղաքում և տեսան իրենց մայրիկներին։ Մայրիկներն ասացին, որ շոկոլադը վնասակար է։ Ընկերները խոստացան, որ այլևս այդքան շատ շոկոլադ չեն ուտի։

Թողնել մեկնաբանություն